26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էսենցիա խմած ենթասպան մահացել է. քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ենթասպան իր բնակարանում էսենցիա է օգտագործել: Նրան հայտնաբերել է կինը եւ տեղափոխել “Գրիգոր Լուսավորիչ”  բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը:

“Գործով նյութերի նախապատրաստման ընթացքում որոշակի հիմքեր կային ենթադրելու, չեմ կարծում որ ծառայության հետ կապված, ինքնասպանության հասցնելու  հանցագործության փաստ ունենք”,-ասել է Արմեն Հարությունյանը:

Դեպքը տեղի է ունեցել երեկ: Նույն օրը դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ