26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ գլխավոր դատախազի եղբայրն իր աշխատանքն արդեն խորհրդարանում է տեսնում

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում /թիվ 6 ընտրատարածք/ մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի նույն վարչական շրջանի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը: Henaran.am-ի հետ զրույցում այսօր Ռուբեն Հովսեփյանը հաստատեց այդ  տեղեկությունը:

“Իմ աշխատանքն արդեն խորհրդարանում եմ տեսնում”,- Henaran.am-ին ասաց Ռուբեն Հովսեփյանը: Մեր դիտարկմանը, թե որպես համայնքապետ, Ռուբեն Հովսեփյանն իր առաքելությունն ավարտվա ՞ծ է համարում, Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց.”Նույն վարչական շրջանից եմ առաջադրվելու, կապվածությունը համայնքի հետ լինելու է, եւ աշխատանքն ավելի արդյունավետ է դառնալու”: Ռուբեն Հովսեփյանը մեզ հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե վերջինս այնքան էլ ոգեւորված չի եղել պատգամավոր դառնալու գաղափարով:

“Կարծում եմ, որ Աջափնյակ վարչական շրջանում իմ աշխատանքների արդյունքը կստանամ այս ընտրություններում”,- Ռուբեն Հովսեփյանն այսպես արձագանքեց մեր այն հարցին, թե իր կարծիքով ինչպե՞ս կազդի ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը լինելու հանգամանքը ընտրությունների ելքի վրա:

Ռուբեն Հովսեփյանը Henaran.am-ին ասաց, որ սպասվող ընտրություններում հենվելու է ՀՀԿ-ի վրա. “ Կարծում եմ, որ ՀՀԿ-ն ինձ կսատարի, որովհետեւ այս տարիների իմ աշխատանքի ընթացքում մենք միշտ համագործակցել ենք”: Ինչ վերաբերվում է հնարավոր մրցակիցներին, Ռուբեն Հովսեփյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ով կլինի իր մրցակիցը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Աջափնյակում կառաջադրվի նաեւ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, որը   համայնքում հայտնի է Վահանիկ անունով: Նկատենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ Վահան Կարապետյանը Սամվել Բաբայանի “Դաշինք” կուսակցությունից  առաջադրել էր իր թեկնածությունը գործող պատգամավոր ՀՀԿ-ական Հարութ Փամբուկյանի դեմ, որն այս խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ