26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՔԾ զեկույցը նոր կասկածներ հարուցեց. Գագիկ Ջհանգիրյան

“Փաստաթղթի հետ մեր ծանոթացումը ոչ  միայն չի փարատել մեր կասկածները գործի քննության  առումով, այլեւ հարուցել է նորերը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ իրավական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը` անդրադառնալով Մարտի 1-ի գործի վերաբերյալ ՀՔԾ հրապարակած զեկույցին:

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ զեկույցում տեղ գտած հիմնական փաստարկները նախկինում տրված քրեա-իրավական որակումների հաստատումն են, որոնք հերքում են սպանություններից մի քանիսի բացահայտմանն ուղված փաստահավաք խմբի զեկույցներում տեղ գտած փաստարկները:

Ջհանգիրյանն ասաց, որ իրենց տրամադրության տակ չի եղել սպանությունների քրեական գործերը, ուստի հերքման հնարավորություն չեն ունեցել , եւ ելնելով հրապարակված տեղեկություններից, իրենց գնահատականներն են ներկայացնում գործերի քննության ընթացքում թույլ տրված սխալների ու բացթողումների վերաբերյալ:

“Առաջին,  ՀՔԾ-ն Ազատության հրապարակում ժողովրդի խաղաղ հավաքներն ու ցույցերը 4 տարի ի վեր սահմանում է որպես սահմանված կարգի խախտմամբ հավաքներ, այն դեպքում երբ որեւէ ընդդիմադիր այդ հոդվածով չի դատապարտվել”,-հայտարարեց ՀԱԿ անդամը: Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, հատուկ նշանակության եւ ներքին զորքերի իրականացրած “վայրենի գործողություններին” ինչ գնահատական ասես չի տրվել, բայց, այդուհանդերձ նախաքննական մարմինը այդպես էլ չի կարողացել  այդ գործողություններն ապացուցել:

Նրա խոսքով, այդ գործողությունները  նախ ներկայացվել են որպես ապօրինի հավաքները դադարեցնելու հարկադրված միջոցառումներ, այնուհետ այդ իրադարձությունները “փորձեցին խցկել” Քր. Դատ. օրենսդրության տակ եւ ներկայացնել որպես տեղանքի զննություն:

Ջհանգիրյանի խոսքով, սա եւս չհաջողվեց, որովհետեւ այդ գործողությունները սկսվել էին ոչ թե սահմանված ցերեկային ժամերին , այլ ավելի վաղ: “Դա էլ , որ տապալվեց, որոշեցին, որ ամենաքիչ խոցելին տեղանքի հետազոտում` օպերատիվ հետախուզական գործողությունների իրականացումն է”,-շարունակեց Գագիկ Ջհանգիրյանը եւ հավելեց, որ եթե դա հատուկ հետազոտում էր, լավագույն դեպքում պետք է կաստարվեր տեխնիկապես հագեցված 2-3 խմբերի միջոցով:

“Մինչեւ այսօր որեւէ օրինական բացատրություն տրված չէ, թե ինչ գործողություն էր անում ՀՀ ոստիկանութունը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում”,-հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը` շարունակելով. “Մենք այդ գործողությունները գնահատում ենք որպես հանցավոր գործողություններ, հանրորեն վտանգավոր հարձակում խաղաղ, կիսաքնած բնակչության վրա:

Ջհանգիրյանն անդրադարձավ նաեւ այն  ժամանակվա Պնախարարի հրամանին եւ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հատուկ ռեժիմ սահմանելու մասին հրամանին` նկատելով, որ չի ուսումնասիրվել, թե այդ հրամաններն օրենքի շրջանակներում են տրվել, թե կատարվել են Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններից դուրս:

Ջհանգիրյանն անհասկանալի համարեց  մարտի 1-ի եւ ե 2-ի դեպքերին ապօրինի զինված խմբավորումների մասնակցությունը եւ նշեց , որ  ՀՔԾ-ն ինքն է շեշտում, որ երկու դեպքում գնդակները չեն համընկնում ոստիկանության գնդակներին: “Իրադարձություններին մասնակցել են պետական եւ ապօրինի զինված խմբեր”,-հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանն ու հավելեց, որ այդ հանգամանքը նախաքննական մարմինը միտումնավոր անուշադրության է մատնում:

“Քանի դեռ Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անտեսելով օրենքը ինքնամոռաց ծառայում են իշխանությանը, մարտի 1-ը եւ սպանություները չեն բացահայտվի”,-հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ