26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին

Հունվարի 24-ին Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահ Սամվել Նիկոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելին` Ֆրանսիայի Սենատի կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ : Նամակում մասնավորապես ասված է.

‘’Մեծարգո պարոն նախագահ

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի Սենատը մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների հայրենիք լինելու իր բարձր համարմանը և օրենսդրական ճանապարհով ամրագրեց, որ մարդկության դեմ իրականացված ոճիրները  չունեն վաղեմության ժամկետ, և որ դրանց դատապարտմամբ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ոճիրները:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր երախտիքի խոսքն ուղղել բարեկամ Ֆրանսիայի Սենատի անդամներին,  բոլոր նրանց, ովքեր պայքարում են, որ այլևս երբեք չգործվի նման սարսափելի ոճիր մարդկության դեմ, բոլոր նրանց, ովքեր անթույլատրելի են համարում ցեղասպանությունների ժխտումը, բոլոր նրանց, ովքեր կարևորում են արդարությունն ու համամարդկային արժեքները, վերջապես բոլոր նրանց, ովքեր ձգտում են մեր տարածաշրջանում համապարփակ խաղաղության, բաժանարար գծերի վերացման և ժողովուրդների հաշտեցման՚:

Henaran.am-ին հաղորդում են  ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ