19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‘Մերօրյա զինվորները իսկական պրոֆեսիոնալներ են’. ազատամարտիկ վավերագիր

Ռուբեն Հովհաննիսյան եւ Հակոբ Պողոսյան

‘Հիմա, երբ նայում եմ պատերազմի մասին իմ նկարահանած ֆիլմերը, տեսնում եմ, որ հայրենիքն ազտագրած հերոս տղաներից  շատ շատերը չկան: Ոնց էին նրանք կռվում:Նրանք չէին տարբերվում 20-րդ դ սկզբի հերոս ֆիդայիններից’,- այսօր ‘Հենարան’ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Արաբո ջոկատի ազատամարտիկ վավերագիր օպերատոր Ռուբեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` նկարահանումների ողջ ընթացքում ամենատխուր ու ազդեցիկ դեպքն այն էր, երբ Արաբոյի ջոկատի 79  ազատամարտիկներ անհայտ կորան:

Ռուբեն Հովհաննիսյանը սխալ է համարում, որ մեր զինվորները և սպաները Արցախյան ազատամարտի միայն մի քանի հերոսի մասին գիտեն: ‘Երբ զորամասերից մեկում Մովսես Գեորգիսյանի մասին հուշ երեկո էինք անցկացնում, մի սպա մոտեցավ ինձ ու հարցրեց.’ Ով է Մովսես Գեորգիսյանը’: Ցավալի է, որ զինծառայողները ամեն օր անցնում են մեր հերոսների նկարների մոտով, բայց չգիտեն նրանց մասին’,- ափսոսանք հայտնեց ազատամարտիկ վավերագիրը:

Ականատեսը պատմում է, որ 1992թ  Լաչինի իքնապաշտպանության ժամանակ 18 տարեկան երիտասարդներ կամավորներ այնպես էին կռվում, որ նրանցից տարիքով մեծ ազատամարտիկները զարմանում էին նրանց  ոգեղենությամբ ու քաջությամբ:

‘Հիմա էլ հիացած եմ մերօրյա զինվորներով: Նրանք այնպես են տիրապետում իրենց գործին, այնպես են կրակում, որ հուզմունքից և ուրախությունից աչքերս են լցվում: Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են’,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը` ափոսանք հայտնելով միայն, որ այսօր գաղափարապես զինված զինվորի կերպարն է բացակայում:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` ազատամարտիկ վավերագիր օպերատոր Հակոբ Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ զինվորներն այսօր լավ մարտական վիճակում են, պարզապես բանակի մասին ճիշտ և անհրաժեշտ քարոզչություն չի գնում և զինվորների մեջ չի ներարկվում գաղափարի համար կռվող զինվորի ոգին:

‘Իհարկե թափթփուկներ լինում են թե հասարակության մեջ, թե բանակում: Մի բան հաստատ է, եթե  տղամարդը հագնում է զինվորական համազգեստը, ուրեմն պարտավոր է զգաստ ու ձիգ լինի’,- ասաց ազատամարտիկ վավերագիրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ