18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս տարի կիրականացվի Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացման ծրագիրը

Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ-ի աջակցությամբ այս տարի նախատեսում է իրականացնել “Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացում” ծրագիրը:  Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախարարի խոսքով, ծրագրի շուրջ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ արդեն իսկ նախնական համաձայնություն է կայացվել:

Ծրագրին կտրամադրվի 5 միլիոն դոլար: “Այդ 5 միլիոն դրամով հնարավոր կլինի այդ տարածքում թունաքիմիկատները վեր հանել, փաթեթավորել, տեղափոխել եւ հետո ոչնչացնել: Բնականաբար, նաեւ մեր կողմից պետք է ներդրումներ լինեն”,-ասել է նախարարը: Արամ Հարությունյանի խոսքով, դեռ վերջնականապես հստակեցված չէ, թե թունաքիմիկատների ոչնչացումը կիրականացվի տեղում, թե այլ երկրում:

“Այդ հարցը դեռեւս վերջնականապես ճշտված չէ, բայց ես կարծում եմ, որ մենք նաեւ տեղում ունենք հնարավորություն, այդ թվում մի քանի գործարաններ, որոնք ունեն 2 հազար եւ ավելի ջերմաստիճանի հասնող վառարաններ, որոնք հնարավորություն կտան ոչնչացման աշխատանքներն իրականացնել”,-շարունակել է նա:

Արամ Հարությունյանն ասել է, որ այս հարցում վերջնական որոշում կկայացնի ՀՀ կառավարությունը` հաշվի առնելով ԱԻՆ եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ