27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծաղկաձորում մեկնարկեց “Հայկական Դավոս”-ը

Ծաղկաձորում մեկնարկել է “Կամուրջ” միջազգային տնտեսական իններորդ համաժողովը, որն անվանում են նաեւ ‘Հայկական Դավոս’: Համաժողովն անցկացվում է 2004թ-ից եւ հանդիսանում է մեր երկրի գործարար կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:

Համաժողովի հիմնական նպատակը ոչ ֆորմալ մթնոլորտում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր սցենարների  ու խնդիրների քննարկումն է, եւ հանդիսանում է տեղական ու արտերկրից ժամանած քաղաքական ու գործարար շրջանակների եւ գիտնականների միջեւ երկխոսության յուրօրինակ հարթակ:

Եռօրյա համաժողովի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ, կոնֆերանսներ:Նախատեսվում է նաեւ Bridge Aword մրցանակաբաշխության անցկացումը: Համաժողովին մասնակցում են շուրջ երեք հարյուր  մասնակիցներ Հայաստանից եւ արտերկրից: ”Կամուրջ 2012” միջազգային տնտեսական համաժողովի գլխավոր թեման է “Նոր իրականություն, նոր մտածելակերպ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ