26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անտեսանելի աշտարակը` աշխարհի 8-րդ հրաշալիքի հավակնորդ

Հարավկորեացի ճարտարապետների մտահղացած նախագիծը կարող է համարվել աշխարհի 8-րդ հրաշալիքը: Խոսքը գնում է աշխարհում առաջին անտեսանելի աշտարակի` Tower Infinity-ի մասին:

Աշտարակն անտեսանելի կլինի մասամբ: Այն իրենից կներկայացնի կիսաթափանցիկ բյուրեղ, նրան կիսով չափ անտեսանելի կդարձնեն հատուկ նյութերի եւ օպտիկական տեխնոլոգիաների օգնությամբ:

Այն ծրագրվում է կառուցել 2014-ին: Tower Infinity-ին կունենա 450 մ բարձրություն եւ կզբաղեցնի 145,5 հազար  քառակուսի մետր տարածք: Աշտարակի վրա կկառուցվի դիտակետ, իսկ հիմքի շրջակայքում` կոմերցիոն, սպորտային, մշակութային եւ զվարճանքի կենտրոններ:

Աշտարակը չի հավակնում լինել ամենաթանկը կամ ամենաբարձրը, այն պարզապես կլինի Հարավային Կորեայի  խորհրդանիշը: Վայրը պատահական չէ ընտրված: Այն կկառուցվի Սեուլի մոտ գտնվող Ինչհոն քաղաքում, որն անվանում են կորեական մայրաքաղաքի “դարպասներ”: Այն Կորեայի կարեւորագույն տրանսպորտային հանգույցն է, քանի որ այստեղ է գտնվում թերակղզու ամենախոշոր նավահանգիստը, ինչպես նաեւ երկրի ամենամեծ օդանավակայանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ