01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԿՄ-ի համագումարի մասնակից լրագրողները պիտի հավատարմագրվեն նախագահականում. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակի” հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը հաստատել է, որ “Երկրապահ” կամավորական միության փետրվարի 18-ի համագումարում լրագրողների հավատարմագրումն իրականացնում է նախագահական նստավայրի լրատվական ծառայությունը:

Ըստ Մերի Հարությունյանի` հավատարմագրում իրականացնելու է նաեւ ԵԿՄ-ն, բայց դա կվերաբերի միայն միջոցառման այն հատվածներին, որոնց Սերժ Սարգսյանը չի մասնակցի, մասնավորապես` Մանվել Գրիգորյանի ասուլիսին:

ԵԿՄ-ի համագումարը տեղի է ունենալու մարզահամերգային համալիրում: Համագումարի ընթացքում ընտրվելու են վարչություն եւ կազմակերպության նախագահ: Ենթադրվում է, որ այս համագումարի ընթացքում ԵԿՄ-ն իր զորակցությունը կհայտնի Սերժ Սարգսյանին”,-գրում է “Հայկական ժամանակը”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ