23 Օգոստոսի, Ուրբաթ, 2019

Տիկին Հեղինեն մեկ ժամ համոզել է. “Ժողովուրդ”

image_11318

Գագիկ Բաղդասարյան

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պարզաբանել է, թե  2010 թվականին Աժ պատգամավորի մանդատ ինչպես է ստացել ՕԵԿ-ի ընտրացուցակով, այն դեպքում, երբ 2009-ին արդեն գժտվել էր կուսակցության հետ: “Դա լրիվ այլ հարց է: Այն ժամանակ, երբ Բալասանյան Սամվելը գնաց ԲՀԿ, ՕԵԿ-ի “մուտիլովշիկները” սկսեցին ասել, թե ես էլ եմ գնում ԲՀԿ: Եւ էդ քայլից իբր թե ինձ զերծ պահելու համար որոշեցին մանդատ տալ, որ չգնամ: Բայց ես իմ առաջ տենց խնդիր չէի դրել:

Տիկին Բիշարյանն ինձ 1 շաբաթ համոզեց, որ մանդատը վերցնեմ: Ես էլ մտածեցի, որ ես քրտնել եմ այդ մանդատի համար, դա ինձ նվեր չեն տվել: 2007-ին` 7000 մարդ ինձ վստահեց, եւ ես եկել էի Աժ` մարդկանց համար աշխատելու, ոչ թե կոճակ սեղմելու: Իրենք վրդովվեցին, որ ես իրենց նման չեմ քվեարկում, այլ բաներ եմ անում”,-թերթին ասել է նախկին պատգամավորը:

Թերթի հարցին, թե հնարավոր է ԲՀԿ-ական դառնա, նախկին պատագամավորը ասել է” Սուտ են ասում տենց բան չկա ու չի էլ կարա լինի: Այսինքն կարա լինի, եթե ԲՀԿ-ն իսկապես այդ ծրագիրը ունի”: ՀՀԿ-ին անդակացելու հարցը Գագիկ Բաղդասարյանը “դժվար հավանական” է համարել: ” Ավելի շուտ կգնամ այնտեղ, որտեղ իսկապես մարդիկ ուզում են մեր երկրի նախագահիա սածով անեն` երկրում մի բան փոխվի”,-ասել է նա:

Հեղինե Բիշարյան

Հեղինե Բիշարյան

ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն էլ հերքել է, որ Գ. Բաղդասարյանը կուսակցությանը ֆինանսական աջակցություն է ցույց տվել: “Ինքն ՕԵԿ-ին ոչ մի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել: Նախորդ ընտրություններին, լինելով մեծամասնական կարգով պատգամավորի թեկնածու, այդ ծախսերն արել է եւ չի ընտրվել: Հետո մենք գնահատելով իր աշխատանքը, իրեն բերեցինք համամասնականով, բայց նա չհասկացավ”,-“Ժողովուրդ” օրաթերթին ասել է տիկին Բիշարյանը:

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, Բաղդասարյանը երեկ ԲՀԿ-ական պատգամավորների հետ միասին ձեռնպահ է քվեարկել “Կանխիկ գործառնույթների սահմանափակման մասին” օրենսդրական փաթեթին, ինչն էլ պատաճառ է դարձել նրա ՕԵԿ-ից հեռացնելուն:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ