26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ժառանգությունը” պահանջում է էթիկայի հանձնաժողովին տալ պատգամավորին հետ կանչելու կամ անձեռնամխելիությունից զրկելու որոշումով ԱԺ-ին դիմելու լիազորություն

Քիչ առաջ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 80 կողմ , 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է էթիկայի հանձնաժողովի ստեղծումը:

Իսկ մինչ քվեարկությունը պատգամավորները հանդես եկան նախագծի հետ կապված իրենց դիտարկումներով:  “Ժառանգության“պատգամավոր Անահիտ Բախշյանն անդրադարձավ ուրիշի փոխարեն պատգամավորների քվեարկության երեւույթին եւ նշեց, որ մինչ օրս ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորները, խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները նպաստում են  հասարակության շրջանում ԱԺ հեղինակության անկմանը: Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորների շարքում է նաեւ այս նախագծի հեղինակներից մեկի /հեղինակներն են՝ Դավիթ Հարությունյանը, Վարդան Բոստանջյանը, Հեղինե Բիշարյանը,-խմբ./ անուն ազգանունը:

“Իսկ ո՞ ւմ հաշվին եք լավություն անում ձեր ընկերներին: Իհարկե, ԱԺ-ի հեղինակության, ավելի ճիշտ, պետության հեղինակությունը ստորադասվում է կեղծ ընկերական  շահերին: Ուզում եք նախագահին ցույց տալ, թե որքան արդյունավետ եք աշխատո՞ ւմ, եթե իհարկե ինքը չգիտի”,-հայտարարեց Անահիտ Բախշյանն ու հավելեց, որ ուրիշի ձայնը կեղծելն սկսվում է ԱԺ-ից:

Ժառանգության” պատգամավորը հայտարարեց, որ գործող խորհրդարանի հատկապես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ընտրություններն առանց կաշառքի չեն պատկերացնում, ինչ վերաբերվում է ձեռնարկատիրությամբ զբաղվող պատգամավորներին, Անահիտ Բախշյանի խոսքով, վերջիններս կամ հայտարարաում են, որ իրենց անունով բիզնես չունեն կամ, որ այն հանձնել են հավատարմագրային կառավարման:

Անահիտ Բախշյանը եզրակացրեց, որ այս պարագայում նախագիծը ոչինչ չի փոխի. ”Ինչ ավել լիազորություն է տրված այս հանձնաժողովին, որը պակասում էր գործող կանոնակարգով,  որպեսզի ԱԺ նախագահությունը ցանկության դեպքում կարգի հրավիրեր օրինազանց պատգամավորին: Ոչ մի”,-հայտարարեց նա ու հավելեց.

”Այ, եթե սույն փոփոխությամբ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին տրվի պատգամավորին հետ կանչելու կամ անձեռնամխելիությունից զրկելու որոշումով ԱԺ-ին դիմելու լիազորություն, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը”: Անահիտ Բախշյանն ասաց, որ իր տպավորությամբ, այս նախագիծը գրվել է ուղղակի գրվելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ