25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիկոլայ Պատրուշեւին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, ‘Ռոսգրանիցա’ դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:

Նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցը, տեղի կունենա հանդիպում Հայաստանում ՌԴ Սահմանապահ վարչությունում:

Նախատեսվում է նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով կստորագրվի այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն: Պատվիրակությանը կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԱԽ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ