26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ահմադինեժադը անձամբ շնորհավորել է ‘’Տարվա գիրք’’ մրցանակին արժանացած հայ հեղինակներին

Փետրվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձիտոնակատարությունների շրջանակներում Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի ունեցավ  Իրանի ամենամյա  ‘’Տարվա գիրք’’ 29-րդ  և  միջազգային 19-րդ  մրցանակաբաշխության  ամփոփիչ` մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը մասնակցում էին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը,  ԻԻՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտասահմանցի հյուրեր և լրագրողներ:

Ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացված է եղել 2010թ. հրատարակված 20 հազար գիրք:

Միջազգային մրցանակաբաշխության հաղթողներ դարձան 10 երկրների /Ռուսաստան, Շվեդիա, Գերմանիա /2 մրցանակ/, Ճապոնիա, Վրաստան,  Հայաստան /2 մրցանակ/, Ֆրանսիա, Թուրքիա,  Ավստրիա,  Պակիստան, 12 ներկայացուցիչներ, այդ  թվում`  իրանագիտության ոլորտի ուսումնասիրությունների բաժնում առաջին անգամ’’Տարվա գիրք’’ մրցանակին արժանացան Հայաստանի ներկայացուցիչներ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ,պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ռուսերենով հեղինակած ’’Թալիշ ժողովրդի պատմության և մշակույթի ներածություն’’  և արևելագետ Գևորգ  Ասատրյանի   ‘’Պարսկական ժողովրդական հեքիաթներ’’  հայերեն թարգմանված գրքերը:

Միջոցառմանը ելույթներ ունեցավ և մրցանակակիրներին շնորհավորեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ