26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հ.Թումանյանի տուն-թանգարանը վտանգված է

Երեկ ժ. 13:30-ին Երևանի Հ.Թումանյանի տուն-թանգարանի ճարտարագետից տեղեկություն է ստացվել, որ տեղացած ձյան պատճառով առկա է  թանգարանի տանիքի փլուզման վտանգ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այսօր Հ.Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ բարեբախտաբար ժամանակին են դիմել, և որևէ փլուզում տեղի չի ունեցել:

‘Շնորհակալ ենք  փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատին, որ օպերատիվ ձեւով օգնության հասան և տանիքը մաքրեցին’,-ասաց Նարինե Թուխիկյանը: Նրա խոսքով` թանգարանի փայտաշեն տանիքը 1950թ-ից հետո չի վերանորոգվել, ուստի շատ հին է: Ձմռանը կարող է փլուզվել ձյան ծանրությունից, իսկ ամռանը մեծանում է հրդեհման վտանգը:

Նարինե Թուխիկյանը նշեց, որ Մշակույթի նախարարությունը թանգարանի տանիքի վերանորոգման խնդիրը ճանաչել է գերակա, և այդ հարցը վաղուց է բարձրացվել:

‘Ես գիտեմ, որ հարցը քաղաքաշինական նախարարություն է ուղարկվել, և կարծում եմ` այնտեղ է կանգնել խնդրի լուծումը ու չի շարժվում տեղից, քանի որ եթե հարցը սառած չլիներ, դեռ անցյալ տարի կգային ու կվերանորոգեին’,- ասաց Հ.Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը` հավելելով, որ այդ հարցով իրենք քաղաքաշինական նախարարությունից բացի իրավունք չունեն այլ գերատեսչության դիմել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ