26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Henaran.am-ը աշխատելու է արտակարգ ռեժիմով

Բարեփոխված նոր ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար տարվա մեջ պետք է սահմանվի 4 հստակ օր:

Եւ ահա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, 2012թ-ի ՏԻՄ առաջին ընտրությունների օրը փետրվարի 12-ն է:

Այսօր ՏԻՄ ընտրություններ են  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Այդ է պատճառը, որ Henaran.am-ը այս կիրակի աշխատելու է արտակարգ ռեժիմով:  Եւ այսպես,  Արագածոտնի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են  Զարինջա, Կոշ, Հակո եւ Սարալանջի գյուղական համայնքներում:

Արարատի մարզում համայնքի ղեկավար կընտրեն  Դվին, Մրգավետ, Շահումյան, Արեւշատ, Ռանչպար համայնքներում, Արմավիրում` Արշալույս, Արագած, Շահումյան, Ֆերիկ, Դալարիկ, Ալաշկերտ, Նորապատ համայնքներում:

Գեղարքունիքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ  են  Զոլաքարում եւ Գեղամաբակում, ավագանու անդամի ընտրություններ` Նորաբակում:

Լոռու մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են Չկալով եւ  Բլագոդարնոյե գյուղերում,  Սպիտակ քաղաքում,  իսկ Արծնիում` եւ  համայնքի ղեկավարի եւ  ավագանու անդամի ընտրություններ:

Կոտայքի մարզում համայնքի ղեկավար են ընտրելու  Հրազդանում, Հատիսում, Սեւաբերդում ու Քանաքեռավանում:

Շիրակի մարզի Պեմզաշեն, Նահապետավան, Գեղանիստ, Գառնառիճ, Շիրակ, Վահրամաբերդ, Բասեն (Ախուրյանի շրջ.) համայնքներում համայնքի ղեկավարի, իսկ Նահապետավան եւ Արեւիկ համայնքներում` ավագանու անդամի ընտրություններ են:

Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի ընտրություններ են Արծվանիկ, Վարդավանք համայնքներում, ավագանու անդամի ընտրություններ` Արծվանիկ, Վարդավանք, Կուրիս, Խնձորեսկ գյուղական համայնքներում:

Տավուշի մարզի  Խաշթառակ գյուղում եւս համայնքի ղեկավար են ընտրելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ