26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գեղարքունիքում միջադեպեր չեն գրանցվել

Այսօր ղեկավար են ընտրում Գեղարքունիքի մարզի Զոլաքար եւ Գեղամաբակ համայնքներում Նորաբակում` ավագանու անդամների ընտրություն է եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ` Զովաբերում:

Ինչպես տեղեկացանք թիվ 24 ընտրատարածքի ղեկավար Սարո Ղազարյանից` Զոլաքարում համայնքի ղեկավարի միակ թեկնածուն գործող ղեկավար, անկուսակցական Արման Ղազարյանն է, մյուս թեկնածուն Արմեն Ավետիսյանն ինքնաբացարկ է արել:

Ըստ Ս. Ղազարյանի` Զոլաքարում ընտրողների ցուցակային թիվը 4825-ն է: Ժամը 12-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1000-ից ավել զոլաքարցի: Զոլաքարում համայնքի ղեկավարի ընտրությունը կայանում է 3 ընտատեղամասերում:

Գեղամաբակում համայնքի ղեկավարի միակ թեկնածուն համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ անդամ Գագիկ Բարսեղյանն է: Ըստ թիվ 23 ընտրատարածքի քարտուղար Սամվել Աբրահամյանի` համայնքի ղեկավարի մյուս թեկնածուն անկուսակցական Արթուր Բարսեղյանն էր, ով ինքնաբացարկ է արել: Նորաբակում ընտրողների թիվը 104-ն է, այս պահի դրությամբ ընտրողների թիվը 50-ից ավել է:

Նորաբակում ընթացող ավագանու ընտրություններին մասնակցում են 7 թեկնածու` ՀՀԿ անդամ Գարիկ Ասատուրյանը, ՀՀԿ անդամ Հովհաննես Զարգարյանը, ՀՀԿ անդամ, Հայկազ Մարկոսյանը,  ՀՀԿ անդամ Հրաչյա Մնացականյանը, ՀՀԿ անդամ Արթուր Սեյրանյանը, ՀՀԿ անդամ Հովհաննես Հովհանեսյանը եւ ԲՀԿ անդամ Սամսոն Հարությունյանը: Բոլոր 7 անդամներն են քվեարկությանը մասնակցում են ինքնառաջադրմամբ: Եւս երկու թեկնածու ՀՀԿ անդամ Խաչատուր Ասատուրյանը եւ  ՀՀԿ անդամ Սուրեն Ղազարյանը ինքնաբացարկ են հայտարարել:

Թիվ 23 ընտրատարածքի ղեկավարը հավաստեց, որ ավագանու անդամների ընտրությանը մասնակցելու են Նորաբակի 225 բնակիչ, այս պահի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 30-ից ավել է: Արտահերթ ընտրություն է ընթանում նաեւ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում:

Զովաբերի համայնքի ղեկավարի թեկնածություն են  առաջադրել  ՀՀԿ անդամ, ՎՏԲ Հայաստան բանկի վարկային մասնագետ Խաչիկ Առաքելյանը եւ ՀՀԿ անդամ, Զովաբերի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Եսայանը:

Երկու թեկնածուներն էլ ընտրությանը մասնակցում են ինքնաառաջադրմամբ:

Թիվ 23 ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Զովաբերում ընտրողների թիվը 1139-ն է, քվերարկողների թիվը` շուրջ 300: Ինչպես վստահեցնում են թիվ 23 եւ թիվ 24 ընտրական հանձնաժողովների ղեկավարները` ընտրատարածքներում ընտրությունները կայանում են ըստ սահմանված ընտրական կարգի, չի գրանցվել ոչ մի դիմում-բողոք եւ բնակչության կողմից նկատվում է ակտիվությունը ՏԻՄ ընտրություններում: Գեղարքունիքից հաղորդեց Henaran.am-ի թղթակիցը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ