26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանությունը Հրազդանի քաղաքապետի “քթից բերեց”….

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբայր` Արթուր Դանիելյանին այսօր ոստիկանությունը տուգանել է  “Վարչական իրավախախտումների մասին” օրենսգրքի 124 պրիմ 1 հոդվածով` քաղաքում շարասյունով երթեւեկելու եւ քաղաքացիների անդորրը խաթարելու համար:

Քաղաքապետի եղբայրը`  մտերիմների հետ նշում էր Արամ Դանիելյանի հաղթանակը` մեքենաների խմբով շրջելով եւ ազդանշաններ տալով:

Հիշեցնենք, որ գործող հանրապետական քաղաքապետը կիրակի կայացած ընտրություններում հաղթել  է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանին:

Նույն օրենսգրքի 180 հոդվածով` հրավառություն  կազմակերպելու համար վարչական իրավախախտման համապատասխան արձանագրությունն  ուղարկվել է Հրազդանի քաղաքապետարան` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։

Մեր ունեցած տեղեկություններով, մտերիմներից մեկը  քաղաքապետի եղբոր տղան է եղել: Սակայն Արամ Դանիելյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ մտերիմը եղբոր տղան է եղել: “Պարզապես իմ  թիմակիցներից մեկն է եղել, ուրախացել են”,-ասաց քաղաքապետը:

Այն հարցին, թե քաղաքապետարանը ինչպես է ընթացք տալու` ասաց. “Դա միանձնյա քաղաքապետը չի որոշում: Կա վարչական հանձնաժողով եւ օրերս կարծում եմ որոշում կկայացնի”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ