26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ կանայք քաղաքականության մեջ ընդօրինակում են օլիգարխիկ մեթոդները

‘’Ես քաղաքական մասնակցության ոչ միտք ունեմ, ոչ էլ` ցանկություն’’,-  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` բացառելով իր քաղաքական մասնակցության ցանկությունը:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ լավ է վերաբերվում հայ  կանանց քաղաքականության մեջ լինելուն, սակայն գտնում է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, տղամարդկային արժեքների երկիր է:

‘’Չեմ կարծում, թե այդ տղամարդկային արժեքները լուրջ փոփոխություններ են կրել, ահա  ինչու քաղաքական ակտիվություն ցուցաբերող հայ կանանց մի զգալի մասը փորձում է տեղավորվել տղամարդկային վարքագծում` ընդօրինակելով օլիգարխիկ մեթոդները եւ ագրեսիվ պայքարը’’,- ասաց Հրանուշ Խառատյանը` ափսոսանք հայտնելով, որ հայ կանայք իրենց կանացի վարքագծով ու արժեհամակարգով ոչ թե լրացնում են քաղաքական կյանքի տղամարդկային արժեհամակարգը, այլ ամեն կերպ փորձում են տեղավորվել տղամարդկանց մեթոդներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ