26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն ինչ արհեստավարժ խորհրդարանի պես. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, երեկ Երիտասարդական խորհդարանը նիստ էր գումարել, ինչը լուսաբանելու ցուցում էին ստացել նաեւ հայրենի հեռուստաընկերությունները:

Թերթը նկատում է, որ նախկինում, սովորաբար ԵԽ նիստերին ուշադրություն չէր դարձվում: Սակայն լրագրողները փաստի  առաջ էին կանգնել. լուսաբանելու բան չկար, քանի որ երիտասարդ պատգամավորները չէին կարղանում անգամ քվորում ապահովել. 131-ի փոխարեն գրանցվել էին 44-ը:

Երիտասարդ խոհրդարանականները, թեեւ գրեթե բոլոր հարցերում կրկնօրինակում են ավագներին, սակայն միմյանց փոխարեն գրանցվելու եւ քվեարկելու ձեւերը երեւի դեռ չեն սովորել:

Փոխարենը 20 րոպեանոց ընդմիջում խնդրելու եւ խմբակցությունների պատգամավորներին միջանցքներից դահլիճ բերելու տեխնոլոգիաներին արդեն ծանոթ են: Քվորումն ապահովվեց մոտ կես ժամ ուշացումով:

Թերթը նշում է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ցանկություն ուներ ազատվելու ԵԽ-ից, քանի, որ սա Հովիկ Աբրահամյանի գաղափարն է: ” Բայց նիստը “կարեւորել” եւ դիտելու էր եկել նաեւ Սամվել Նիկոյանը”,-գրում է “Երկիրը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ