26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անին կարող է աշխարհին ներկայացնել հայ ճարտարապետության գոհարները. հուշարձանագետ

Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել ‘’Անի’’ պատկերազարդ եռալեզու(հայերեն, ռուսերեն, անգլերեն) ալբոմ-գիրքը: 900 տպաքանակով լույս տեսած գիրքն ունի մեկ ներդիր` Անիի հատակագծով` մշակված ճարտարապետ Աշոտ Հակոբյանի կողմից:

Բաժիններն առանձնացված են ըստ հուշարձանների տեսակների` պաշտպանական համակարգի, արքունի, բնակելի, արտադրական, պաշտամունքային, կոթողային եւ ստորգետնյա` վիմափոր շինություններ:

‘’Սփյուռքի նախարարության պատվերով է լույս ընծայվել այս գիրքը, տպագրության գործը բավական աշխատատար էր, ահա ինչու գրքի լույս ընծայումը երկար տեւեց’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի’’ ղեկավար,  հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով` Անիին վերաբերյալ նախկինում էլ եղել են հրատարակություններ, տարեգրքեր, որոնցից ամենածավալունը Թորոս Թորամանյանի աշխատություններն են, սակայն այդ  հատորն առանձնանում է նյութի համակարգումով, եռաչափ մոդելավորմամբ, թվային չափագրություններով, հատակագծերով, շուրջ 660 գունավոր լուսանկարներով:

‘’ Եթե ուզենանք աշխարհին ներկայացնել հայ ճարտարապետությունը, ապա Անին որպես ճարտարապետական գոհարների խտացված նմուշ, կարող է հանգիստ ներկայացնել հայ ճարտարապետական հարուստ ավանդույթները’’,- ասաց հուշարձանագետը` հավելելով, որ գիրքը կարող է համարվել ինչպես մասնագիտական, այնպես էլ հանրամատչելի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ