26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ռուսական երկաթուղիներ”-ի նախագահը Սերժ Սարգսյանի հյուրն էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

Վլադիմիր Յակունինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը:

Նախագահը շնորհավորել է Վիկտոր Ռեբեցին եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինին՝ արդյունավետ համագործակցության եւ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին եւ նախատեսվող ծրագրերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ