17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքական բեռնատարը ներխուժել է հայ ընտանիքի տուն

Վրաստանի Ախալցխայի շրջանի Նաուքրեբի գյուղում բնակվող Մուրադյանների ընտանիքը անտուն է մնացել այն բանից հետո, երբ նրանց տան մեջ է ներխուժել թուրքական բեռնատարը: Այս մասին հայտնում է “Грузия Online”-ը` հղում անելով “Кавказ-Пресс”-ին:

Ընտանիքը թուրք վարորդից պահանջում է վերականգնել տունը, քանի որ  ձմեռային սառնամանիքի պայմաններում տեղ չունի ապրելու:

Թուրք վարորդն էլ իր հերթին պնդում է, որ ճանապարհը սառցապատ է եղել, որի պատճառով էլ ինքը չի կարողացել կառավարել մեքենայի ուղղությունը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի մանրամասները պարզելու համար:

Հարկ է նշել, որ թուրքական բեռնատարները հաճախ են դառնում ավտոճանապարհային պատահարների պատճառ Վրաստանում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ