26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարո՞ղ եք պատկերացնել մի նավապետի, ով լքում է իր նավը փոթորիկի ժամանակ.Սարկոզի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին:

Հանդես գալով “TF1” հեռուստաընկերության ուղիղ եթերում` նա նշել է, որ շուրջ երեք տարի շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում իր ընտրվելուց հետո մեկնարկած բարեփոխումները սկսել են արդյունք տալ: Սարկոզիի խոսքով` այժմ Ֆրանսիայի համար կարեւոր է որ այդ բարեփոխումները շարունակական բնույթ կրեն:

“Դուք կարո՞ղ եք պատկերացնել մի նավապետի, ով լքում է իր նավը փոթորիկի ժամանակ: Ես ասելիք ունեմ ֆրանսիացիներին”,-նշել է Ֆրանսիայի նախագահը: Վերջինս ընգծել է,որ նախընտրական քարոզարշավի հիմնական թեման կլինի “հզոր Ֆրանսիան”:

Նշենք, որ նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան ապրիլի 22-ին: Ենթադրվում է նեւ 2-րդ փուլի անցկացում, որը նշանակված է մայիսի 6-ին: Ըստ վերջին  հարցումների` Նիկոլա Սարկոզին իր վարկանիշով դեռեւս զիջում է ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Օլանդին:

Ի դեպ, փետրվարի 15-ին Սարկոզին  իր էջն է բացել Twitter.com-ում: Առաջին իսկ օրը այնտեղ գրանցվել է ավելի քան 60 հազար մարդ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ