26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազիզ, դա իմ հաղթանակն ա … Սասունին` քեֆ չի ՞ պակսում

ՀԱԿ անդամ, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի տրամադրությունը, չնայած պարտությանը` մարտական է: Նա նույնիսկ թիմակիցների հետ մի լավ քեֆ է արել:

“ Բա հեշտ ա հաղթել պետությանը, էդքան ձայնը իրանց համար պարտության ա”,-ասաց Ս. Միքայելյանը:

“Իրանք են որ փողի ռազբորականեր են անում, դռները թակում են, ասում են հետ տվեք, մեզ չեք ընտրել”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց  Ս. Միքայելյանը:

Իսկ այն հարցին, թե արդյոք մեծամասնական կարգով առաջադրվելու է պատգամավորության թեկնածու` ասաց, որ հլա դրա ժամանակը չի: “Բայց վաղը ասուլիս եմ տալու, համեցեք, ազիզ ու սաղ հարցերին կպատասխանեմ: Ես վախեցող չեմ ու խոսող եմ”,-ասաց Սասուն Միքայելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ