26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնբերվել է 30 կեղծ դիպլոմ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի( ԱՓՇԱՏԿ) խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Խորհուրդն հաստատել է  ԱՓՇԱՏԿ-ի 2011 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև 2012 թվականի գործունեության ծրագիրն ու բյուջեն: Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, խորհրդի անդամներին ներկայացնելով  նախորդ տարվա գործունեությունը, նշել է, որ կենտրոնի կողմից գերակա է եղել միջազգային համագործակցության ընդլայնումն ու որակավորումների ճանաչման գործընթացը:

Հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել  են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ և ներկայացվել իրավասու կառույցներին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ