26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թամամը լռելու է մինչեւ վերջ /վիդեո/

Կենտրոն եւ  Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց   ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը:

Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ: Պետական մեղադրողը Հարություն Հարությունյանն է, ով նաեւ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի մեղադրողն է:

Հովհաննես  Թամամյանի հետ մեղադրվում են Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը: Խանզադյանի դատապաշտպանը դատարանից 10 օր խնդրեց` գործին ծանոթանալու համար: Խանզադյանի դատապաշտպանը փոխվել է: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 6-ը:

Ի դեպ, Հովհաննես Թամամյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, նշելով, որ ասելիք չունի եւ մինչեւ վերջ էլ չի ունենալու:
http://www.youtube.com/my_videos_timedtext?video_id=-oYgKQ2Ny2g

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ