26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

41, 25, թե՞… Քանի՞ տեղ Ծառուկյանին` մեծամասնականով

Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե ԲՀԿ-ն սպասվող խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով կառաջադրի թեկնածուներ միայն 25 ընտրատարածքներում:

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ԲՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի 7 ընտրատարածքներում, որտեղ կուսակցության թեկնածուի հաղթանակը գրեթե ապահովված է, իսկ ընտրատարածնքերից 8-ում կոալիցիոն գործընկերների`ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ մրցակցություն կլինի:

Գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ն 8 մանդատ ունի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ն հայտարարել էր, թե պատրաստվում է բոլոր 41 ընտրատարածքներում առաջադրումներ կատարել:

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել էր, որ կուսակցության ղեկավարի հանձնարարականն է եղել ԲՀԿ պատասխանատուներին` բոլոր 41 ընտրատարածքներում ներկայացնել 2-3 կուսակցական թեկնածուներ, որոնց հարցը կքննարկվի:

Նկատենք նաեւ, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը, որի պատճառն, ըստ շրջանառվող տեղեկությունների, եւս մեկ-երկու մանդատի շուրջ անհամաձայնությունն էր, որոշակիորեն պարպվեց կոլիցիայի վերջին նիստից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ