02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ախթալայում սկանդալ է հասունանում. Հայացք

Ըստ “Հայացք”  օրաթերթի Ախթալայում բողոքի մեծ ակցիա է սկսվում մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող “Մեթըլ փրինս” ընկերությունում:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները ստորագրություններ են հավաքում սեփականատեր Սերոբի տիկնոջ` Մադլեն Թաշչյանի դեմ, ով իրենց կարծիքով կոպտորեն խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:

Բանն այն է, որ մարդկանց աշխատացրել են հունվարյան տոն օրերի, մինչեւ հունվարի 8-ը ներառյալ, բայց հրաժարվել են կրկնակի վճարել, ինչպես պահանջում է օրենքը:
Աշխատակիցները բողոքում են նաեւ համաշխարհային ճգնաժամից առաջ` 2009 թվականից բոլոր աշխատողների աշխատավարձը 20%-ով իջեցնելու դեմ:

“Կա՛մ “ծառն ընկել է` կացնավորները շատացել են”, կա´մ մարդկանց համբերության բաժակը լցվել է: “Մեթըլ փրինս» ընկերությունը փորձում է կոծկել միջադեպը”,-գրում է “Հայացքը”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ