26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանը ուզում է, բայց չի ստացվում. Իրատես de facto

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ում “հայտնության” առաջին պտուղներն, ըստ “Իրատես դե facto”-ի իրենց ուշանալ չեն տա:

Թերթի տեղեկություններով, նա դեռ ոտքը ԲՀԿ գրասենյակ չդրած` պտղաբերություն է ուզում ունենալ ԲՀԿ-ի արտաքին քաղաքականությանմ եվրաինտերգրման դատարկ մնացած ճամփեքին, վեկտորը Բատկա-Լուկաշենկոյից տեղափոխելով մեծ Եվրոպաներ: Օսկանյանը Մեծն Պյոտրի նման ուզում է ԲՀԿ-ի համար պատուհան բացել դեպ Եվրոպա, մեկ փոքրիկ տարբերությամբ` “ֆլոտ չունի”:

Եվ ուրեմն, ERP-ից դաժանորեն մերժված, առայսօր այդ կառույցից որեւէ պատասխան չստացած Օսկանյանը պատրաստվում է անել ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն առաջիկայում անդամկացի ԵՎրոպական լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը: Թերթը հիշեցնում է, որ սա “էն է, որին անդամակցում է ՀՀՇ-ն”: Սակայն, ըստ թերթի, այս լուրը ծիծաղեցրել է այդ կուսակցության եվրոպական ներկայացուցիչներին, զարմանք պատճառել վերջիներիս, որ եթե գաղափարական պատճառներով EPP-ն նրանց չի “վերցրել”, ոնց է մտքներով անցել դիմել իրենց. “Լավ է սոցիալ-դեմոկրտաներին չեն դիմել, թե չէ, ընդհանրապես զավեշտ կլինեչ”,-արձագանքել են այդ կուսակցությանը:  Թերթը եզրակացնում է, որ Օսկանյանի մոտ “վագրաթռիչ” է ստացվում եւ մնում ցանկությունների մակարդակում:

“Բայց ինչ լավ կլիներ: Կրեմլի “արաղից” հետո, փաստորեն, սա կլիներ երկրորդ “ուտիշիտելնի պրիզը: Կոլյայիչ Գագիկի համար` կուսակցությունն իր ձեռքից դեպ Օսկանյանի “ձեռք” սահուն ինտերգրելու, Քոչարյանին հետ բերելու ճամփեքին”,-գրում է “Իրատես de facto”-ն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ