26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիայում փոխել են նախագահի թեկնածուների գրանցման կարգը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նախագահական ընտրություններին վերաբերող օրինագիծ է ընդունել, ըստ որի հանրությունը պետք է իմանա այն մարդկանց անունները, որոնք աջակցում են առաջադրված թեկնածուին, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Ըստ օրենքի` նախագահության յուրաքանչյուր թեկնածու պետք է Սահմանադրական խորհուրդ ներկայացնի ոչ պակաս, քան իր թեկնածությունն աջակցող 500 ստորագրություն: Միայն նա, ում կերաշխավորեն 500 պատգամավոր, քաղաքապետ, շրջանային խորհուրդների անդամներ եւ նման քաղաքական գործիչներ, որոնք զբաղեցնում են ընտրովի պաշտոններ, կարող են գրանցվել որպես երկրի նախագահի պաշտոնական թեկնածու: Ընդ որում` այդ բոլոր գործիչների անունները հայտնի են դառնում հանրությանը:

Սահմանադրական խորհրդի այս որոշումն ամբողջովին համապատասխանում է սահմանադրությանը:

Եթե խորհրդարանական կամ այլ ընտրական օրգանների թեկնածուների համար ստորագրություններ հավաքելու խնդիր չկա, ապա մնացածի համար դժվարություներ են առաջանում, հատկապես նրանց, ում կուսակցությունները պարզապես թույլ չեն տալիս իրենց անդամներին աջակցել այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Ստորագրությունները ներկայացնելու ժամկետը լրանում է մարտի 16-ին: Նախագահական ընտրությունները կկայանան 2 փուլով` ապրիլի 22-ին եւ մայիսի 6-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ