02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աբխազիայի նախագահի վրա մահափորձը մանրամասնորեն ծրագրված է եղել /վիդեո/

Իրեղեն ապացույցները, որոնք գտել են Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի վրա հարձակման վայրում, վկայում են մանրամասնորեն մտածված հանցագործության մասին, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նախօրեին Անկվաբի շարասյան վրա կրակ էին բացել գնդացիրից` Գուդաուտա-Սուխումի մայրուղու վրա, թիկնապահներից մեկը մահացել է, 3-ը` վիրավոր են: Հարուցվել է քրեական գործ երկրի քրեական օրենսգրքի 3 հոդվածներով:

Մասնագետները զննել են դեպքի վայրին հարող ողջ տարածքը, որի արդյունքում կրիմինալիստները մոտակա բլուրի վրա հայտնաբերել են 2 խրամատ եւ մի քանի հրազեն` 2 գնդացիր եւ մեկ “Կալաշնիկով” ինքնաձիգ:

Քննության նախնական տվյալներով` հանցագործները մի քանիսն են եղել: Հայտնաբերվել են մատնահետքեր:

Կրիմինալիստները գտել են նաեւ այն լարի մի մասը, որի օգնությամբ հանցագործները պայթուցիկ սարքը տեղադրել են մայրուղու վրա, որով երթեւեկելիս է եղել 5 մեքենաներից կազմված նախագահական շարասյունը: Լարը մայրուղուն են հասցրել թփերի միջով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ