26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռաիսա Մկրտչյանը 70 տարեկան է /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

“Սիրելի՛ տիկին Մկրտչյան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Ի դեմս Ձեզ՝ մեր ողջ ժողովուրդը ճանաչում է հայ երգարվեստի փայլուն ներկայացուցչի եւ մշակույթի երախտավորի: Տասնամյակներ շարունակ Հայաս­տանի եւ աշխարհի ամենատարբեր բեմերում Ձեր ինքնատիպ մեկնաբանություններով Դուք հնչեցրել եք հայ երգը եւ արժանիորեն վաստակել բարձր հեղինակություն եւ լայն ժողովրդականություն: Ձեր գործընկերների հետ Դուք նոր դարաշրջան եք բացել հայ երգարվեստի պատմության մեջ եւ նոր աստիճանի բարձրացրել մեր երաժշտական մշակույթը”,-մասնավորապես ասված է նախագահի ողերձում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, գնահատելի է նաեւ Ռաիսա Մկրտչյանի մանկավարժական գործունեությունը, ճշմարիտ մշակույթի լավագույն ավանդույթները նոր սերնդին փոխանցելու առաքելությունը, որը նա կատարել ու կատարում է պատվով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ