24 Հուլիսի, Չորեքշաբթի, 2019

Պոլիտեխնիկի նախկին ռեկտորը զուգարանը քանդել է` հետը տարել

image_10540

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատել էր Գյումրիի եւ Կապանի մասնաճյուղերի տնօրեններին:

Արա Ավետիսյանը օրերս Կապանում էր եւ ներկայացրեց նոր տնօրենի պաշտոնակատարին` թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն,  մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանին: 15 տարի մասնաճյուղը ղեկավարած նախկին տնօրեն Սեյրան Բալասանյանը նշանակվել է տեղակալ:

Հետաքրքիր է, որ նա ազատման դիմումը գրելուց հետո, արդեն ձեռնամուխ էր եղել իր  նոր աշխատասենյակի նորոգմանը:  Այն տնօրենի  աշխատասենյակի հարեւանությամբ է, իսկ սենյակի  երկաթե ամուր դռան  մոտ  կախված  ցուցանակն   անակնկալի է  բերել  ՀՊՃՀ ռեկտորին։  Մինչ հրամանը, արդեն ցուցանակը փակցված էր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արա Ավետիսյանը կրկնակի անակնկալի է եկել, երբ բացվել է տեղակալի սենյակի դուռը: “ Էս  տնօրենի  կաբինետի  կահո՞ ւյքն  եք էստեղ բերել”,-զարմացած հարցրել է Արա Ավետիսյանը`  տեսնելով  բազմոցն  ու  անհատական  սանհանգույցը։  Սեյրան Բալասանյանը նույնիսկ իր նախկին աշխատասենյակի զուգարանն է քանդել եւ տեփախոխել նոր սենյակ:

ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ Սեյրան Բալասանյանն իր հրամանով ազատվել է աշխատանքից եւ նշանակվել տնօրենի տեղակալ` գիտատեխնիկական համագործակցության գծով: “ Ես սանհանգույց չեմ մտել, չգիտեմ ինչ կար, ինչ չկար:

Իսկ ինչ վերաբերում է, թե ով որ կաբինետում կաշխատի, դա պիտի որոշի տնօրենի նոր պաշտոնակատարը”,-ասաց Ավետիսյանը: Ի դեպ, Կապանի մեր աղբյուրների պատմելով, Լեռնիկ Պետրոսյանը իր տեղակալին զգուշացրել է` որ շտապել պետք չէր:

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ