20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լավագույն դատավորների մեջ է նաեւ Մարգար Օհանյանի եւ Անժելա Սարգսյանի դատավորը

Մխիթար Պապոյան

Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյան

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:
Ընդհանուր ժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը: Արման Մկրտումյանը, մեջբերելով վիճակագրական տվյալներ` հայտնեց, որ 2011թ. ընթացքում կտրուկ աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը: Եթե 2009 թվականի ընթացքում Հայաստանի դատարանների կողմից արդարացվել է ընդամենը 25 անձ, ապա 2011թ-ին լրիվ կամ մասնակի արդարացումներ գրանցվել են 77 անձի նկատմամբ:

Բացման խոսքի ավարտին Արման Մկրտումյանը փաստեց.’Ընդհանրապես, վերջին շրջանում դատական իշխանության վերաբերյալ դատախազների եւ փաստաբանների կողմից հնչեցրած դժգոհությունների մասնագիտական վերլուծությունը հանգեցնում է մի հետեւության, որ մենք գտնվում ենք անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին’:
Մրցանակներ շնորհվեցին ‘Տարվա լավագույն դատավոր’ եւ ‘Տարվա լավագույն դատարան’ անվանակարգերում: Հիշեցնենք, որ նշված մրցանակների շնորհման սկիզբը դրվել է դեռեւս 2009թ-ին, որի նպատակն է խրախուսել դատավորների մասնագիտական գործունեությունը:

2011թ. տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր

Քրիստինե Մկոյան

Քրիստինե Մկոյան

Քրիստինե Մկոյանը, քրեական գործեր քննող դատավորներից` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Ի դեպ, վերջինիս վարույթում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ դերասանուհի Անժելա Սարգսյանի գործերը:

Քաղ

Նապոլեոն Օհանյան

Նապոլեոն Օհանյան

աքացիական գործեր քննող դատավորներից ‘Տարվա լավագույն դատավոր’ անվանակարգին արժանացան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը եւ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:

Արմեն Խաչատրյան

‘Տարվա լավագույն դատարան’ անվանակարգին արժանացան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ