26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սարկոզին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է շուտով հանդիպել Ֆրանսիայի Հայ համայնքի հետ, տեղեկացնում է “Reuters”-ը:

Սարկոզին արդեն հանձնարարել է կառավարությանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը, որը նախօրեին այն հակասահմանադրական համարեց: Ֆրանսիայի նախագահը դեռեւս փետրվարի 1-ին էր հայտարարել, որ եթե Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչի հակասահմանադրական, ինքն անմիջապես նոր օրինագծի տեքստ կներկայացնի:

Օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն իր ափսոսանքն է հայտնել Սահմանդրական խորհրդի որոշման վերաբերյալ: Ավելի վաղ նա եւս հայտարարել էր, որ ձախողման դեպքում հարկավոր է ամեն ինչ սկզբից սկսել:

Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրիանգիծը, որը Ֆրանսիայի Սենատն ընդունեց հունվարի 23-ին, նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում եւ տուգանք` 45 հազար եվրոյի չափով բոլոր նրանց համար, ովքեր Ֆրանսիայի տարածքում կժխտեին այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ