26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ուզում է գտնել ամենամոտ ճանապարհը` դեպի մահվան դուռը. որդին մորը հարբեցող է դարձրել. /Ֆոտո/

Օֆելյա Ֆիդալյանին Վանաձորում գրեթե բոլորը գիտեն: Նա միշտ հարբած է լինում, ու կարծես դա այդպես էլ պետք է լինի: Henaran.am-ի թղթակիցը նրան հանդիպեց  երթուղայինում: Կինը անկառավարելի էր, նստած տեղից հաճախ  վայր էր  ընկնում, հետո հայտնվում էր  ուղևորների ոտքերի տակ, ապա նրանց օգնությամբ տեղ գտնում երթուղայինի նստարաններին:

Կինը փորձում էր իր դարդերի մասին պատմել ուղևորներին, բայց նրան ոչ ոք չէր լսում:  Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում կինն ասաց, որ տարիներ առաջ մանկատնից տղա է որդեգրել ու այսօր տղան հրաժարվել է խորթ մորից:

Միգուցե անկեղծության պատճառը  իր իսկ խոսքով,  3 շիշ օղին էր: Տղան հեռացել է տնից, խորթ մոր երեսին շնորհակալության փոխարեն  շպրտելով ամենավերջին ստորացուցիչ բառերը …

“Ես այսօր գոյատեւում եմ միայն, փորձելով գտնել ամենամոտիկ ճանապարհը դեպի մահվան դուռը”,-ասաց  կինն ու դժվարությամբ իջնելով երթուղայինից` հեռացավ, փորձելով գտնել մոռացված տան ճանապարհը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ