26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը չանցավ

Այսօր խորհրդարանը քվեարկության դրեց երեկ քննարկված նախագծերը, այդ թվում Խորհրդարանական ընդդիմության`”Ժառանգության” և ՀՅԴ-ի նախաձեռնած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Մինչ  քվեարկությունը վարման կարգի վերաբերյալ ելույթով հանդես եկավ  “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւ հայտարարեց, որ երեկվա քննարկումներն այն եզրակացության հանգեցրին,  որ ՀՀԿ-ն ձգտում է մի խումբ իշխանավորների կայունության:

“Ժառանգություն” կուսակցությունը համաձայն  չէ այդպիսի հիմնավորման հետ և գտնում է, որ կայունությունը երկրում ապահովում է քաղաքական ուժերի ռոտացիան, նրանց հերթով փոփոխությունը”,-հայտարարեց Ալավերդյանը եւ կոչ արեց կողմ քվեարկել փոփոխություններին:

30 կողմ, 56 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չանցավ :

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, որը նախաձեռնության սկզբում սատարել էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցելու գաղափարը, հայտարարեց, որ քվեարկելու է ազատ:

Henaran.am-ին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ ասել էր, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել է, որ քվեարկեն “խղճի մտոք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ