26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ն ու “Ժառանգությունը” դեմ են, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը լռում են

“Արտակարգ դրության իրավական ռեժմի մասին” օրինագծի շուրջ ՀՅԴ-ն հանդես կգա փոփոխությունների եւ առաջարկությունների փաթեթով: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այդ առաջարկությունները ներկայացրեց խորհրդարանի ամբիոնից: ՀՅԴ-ի առաջարկները  վերաբերվում էին արտակարգ դրության պայմաններում բանակի օգտագործման վիճահարույց դրույթին, մասնավորապես, զինված ուժերի օգտագործման հնարավորության մասին դրույթներն ընդհանրապես նախագծից հանելուն:

Առաջարկներից մյուսը վերաբերում է ԱԺ-ի դերակատարությանը եւ լիազորություններին: Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Սահմանադրությունը  նախագահի կողմից արտակարգ դրություն սահմանելու նկատմամբ լուրջ հակակշիռ ունենալու հնարավորություն է տալիս ԱԺ-ին, մինչդեռ ներկայացված օրինագիծը լղոզում է այն:

“Օրինագիծը լղոզելով այդ հնարավորությունը, փորձել է ներկայացնել Ազգային ժողովին իբրեւ մի մարմին, որը պետք է հավաքվի, լսի եւ ցրվի”,-շեշտեց ՀՅԴ-ական պատգամավորն ու հավելեց, որ սահմանադրական իրավունքի որեւէ մասնագետ չի համաձայնվի նշվածի հետ: ՀՅԴ-ն ի թիվս այլ առաջարկների, առաջարկում է լրացնել ԱԺ հատուկ նիստին առնչվող դրույթը եւ ԱԺ խմբակցություններին, պատգամավորական խմբերին կամ պատգամավորների մեկ հինգերորդին արտակարգ դրություն  հայտարարելու մասին նախագահի հրամանագրով նախատեսված միջոցառումները դադարեցնելու կամ չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծով հանդես գալ:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ նախագիծն այս տեսքով կարելի է կոչել “”աչք վախեցնելու իրավական ռեժիմի մասին”: ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց , որ նախագծի քվեարկությունը մարտի մեկին է նախատեսված: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը, ՀՅԴ-ի առաջին առաջարկությունն անընդունելի համարեց`նշելով, որ փորձ է արվում զինված ուժերի մասնակցությունը արտակարգ դրության ժամանակ ներկայացնել որպես ներգրավվածություն քաղաքական գործընթացներում:

“Խոսքը չի կարող վերաբերել քաղաքականությանը մասնակցությանը, խոսքը վերաբերում է իսկապես երկրի անվտանգությանը”,-նշեց նա եւ հավելեց, որ բավականին հետաքրքիր առաջարկություններ հնչեցին, որոնք ավելի կսհտակեցնեն նախագիծը: Դավիթ Հարությունյանը հորդորեց ժամ առաջ առաջարկությունները գրավոր ներկայացնել հանձնաժողովին:

Հավելենք, որ ԱԺ “Ժառանգություն” խմբակցությունը եւս կոչ է անում վերոնշյալ դրույթը հանել նախագիծից: Ի դեպ, մի ուշագրավ փաստ: ԱԺ ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցության որեւէ պատգամավոր “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի շուրջ դիրքորոշում չի հայտնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ