28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեռական հանցագործությունները աճում են եւ գաղտնի են մնում

image_10380

Զարմանալի է, բայց սեռական բնույթի լուրերը միանգամից հայտնվում են կայքերի “թոփ ” լուրերի առաջին հորիզոնականներում: Հոգեբան Կարինե Սարգսյանի խոսքով, հասարակությունը ոչ թե դրանց պահանջը ունի, այլ պարզապես հետաքրքրվում է :

“Այդ լուրերը հիմանկանում կարդում են  միջին եւ ավագ տարիք ունեցողները:

Նրանց սերնդի համար այդպիսի թեմաները փակ էին: Նրանք միայն լրատվական թողարկումներով էին լսում այդ մասին, այն էլ արտասհամանում”,-ասաց հոգեբանը Henaran.am-ի ետ զրույցում:

Վիճակագրությունը վկայում է, որ  Հայաստանում մեծացել է սեռական հանցագործությունների թիվը: Չկա մի ամիս, որ դեպք չգրանցվի:  Վերջին դեպքը Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում էր:

Հիշեցնենք, որ 50-ամյա գյուղապետը, ով նաեւ դպրոցում ֆիզկուլտուրա է պարապում, փորձել է բռնաբարել 14-ամյա աղջնակի:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների,  2010թ.-ի առաջին կեսին սեռական ազատության ու սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունների թիվը կազմել է 54, իսկ 2009թ.-ի նույն ժամանակահատվածում` 30, այսինքն` նմանատիպ հանցագործությունների աճը կազմել է 80%: Փաստաբան Դավիթ Թումասյանի  խոսքով, վերջին 3 տարվա տվյալները ուրախացնող չեն, կայուն աճ նկատվում է:

2007-ին 33  սեռական հանցագործությունից 8-ը բռնբարության դեպքեր են: 2008-ին` 63 դեպքից 19-ն էր բռնաբարություն, 2009-ին` 73-ից 21-ը, իսկ 2010-ին 82 հանցագարծություն է, գրանցվել, 15-ը` բռնաբարություն:

“Սեռական հանցագործությունները լատենտային են /չբացահայտվող/, եւ  բացահայտվում են այդ գործերի 30-40%, իսկ մյուսները մնում են գաղտնի”,-ասաց Թումասյանը: Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ սեռական բնույթի հանցագործությունները ավելի շատ մարզերում են լինում: “Հակառակը ամենաշատը Երեւան քաղաքում է, ուղղակի մարզերը, քանի որ փոքր բնակավայրեր են, բնակիչները իրար ճանաչում են,  արագ իրազեկվում են դրա մասին և լուրը տարածվում է”,-ասաց փաստաբանը:

Իսկ հիմնականում սեռական բռնության դիմում են այն անձինք, որոնք չեն կարողանում բավարարել սեռական կարիքները առօրյայում, եւ փորձում են խաթարված ձեւով բավարարել` կիրառելով նաեւ բռնություն: Տուժողներին բռնարարները փորձում են նախ վախեցնել, ու հետո ասել, որ գաղտնի է մնալու: “Այ հենց սա է, որ չի բացահայտվում, մարդիկ վախենում են խոսել, ու մնում է չբացահայտված”,-ասաց փաստաբանը:

Նրա համոզմամբ` էրոտիկ բնույթի տեսաֆիլմերը, իհարկե, խթանում են սեռական հանցագործություններին, այդ իսկ պատճառով կարեւոր է սեռական դաստիարակությունն ու բնակչության մենթալիտետը: “Երեխայի հոգեբանության վրա ազդում է առաջնահերթ նրա ընտանիքը: Շատ հազվադեպ է, որ սեռական բռնության է ենթարկվում այն երեխան, որը ծնվել է լիարժեք ընտանիքում և որտեղ զբաղվել են նրա դաստիարակությամբ: Անգամ ծնողների ամուսնալուծությունը կամ մոր ազատ կյանքով ապրելը, կարող է երեխայի մոտ ձևավորել վիկտիմ վարքագիծ”,-ասաց նա: Նշենք, որ ըստ վիճակագրության սեռական բնույթի հանցագործություններ կատարողների տարիքը հիմնականում 20-45-ի սահմաններում է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ