26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 1-ը մնում է չբացահայտված. ‘Ժառանգություն’ կուսակցություն

Այսօր ‘Ժառանգություն’ կուսակցությունը հղորդագրություն է տարածել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, որում մասնավորապես ասվում է.’ Այսօր նորանկախ Հայաստանի պատմության մեծագույն ողբերգություններից մեկի` ‘Մարտի 1’-ի չորրորդ տարելիցն է: Քաղաքացու իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար կոչված իշխանությունը խլեց խաղաղ հանրահավաքում ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծման իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներից 8-ի եւ բանակի ապօրինի ներգրավման արդյունքում եւս 2 զինվորականի կյանքը: Հանուն մի քանի իշխանավորների աթոռներն անսասան պահելու եւ դրանք յուրայիններին փոխանցելու` գործող վարչակարգը հարյուրավոր քաղաքացիների պատճառեց մարմնական, այդ թվում հրազենային վնասվածքներ:

2008-ից չորս տարի անց մարտիմեկյան զոհերի հարազատների ցավը մնում է չամոքված, ոճիրի պատասխանատուները տակավին չեն կանգնել արդարադատության առջեւ: Ոճիրը հետաքննող միջազգային ատյանների ճնշման ներքո ձեւավորված Փաստահավաք խմբի աշխատանքների դադարեցումը հստակ ցույց տվեց մարդասպաններին բացահայտելու` իշխանության քաղաքական կամքի բացակայությունը: Իսկ վերջերս կառավարության կողմից Ազգային ժողով բերված օրենքի նախագծով նման դեպքերում բանակի հակասահմանադրական ներգրավումն օրինականացնող փաստաթուղթը ակնհայտ է դարձնում հետագայում եւս հակապետական այսօրինակ գործողությունները կրկնելու` իշխող կոալիցիայի անսքող մտադրությունը:

‘Ժառանգությունը’ սգում է ‘Մարտի 1’-ի զոհերի հարազատների հետ միասին` հայտարարելով, որ մինչեւ վերջ պահանջելու է հանցագործության բացահայտումը եւ հետամուտ է լինելու, որպեսզի խնդրի արդարացի հանգուցալուծումը դառնա նոր իշխանության առաջնահերթություններից մեկը: ‘Մարտի 1’ իրագործած եւ մինչ օրս մարդասպաններին պարտակող իշխանություններին ժողովուրդը պետք է հեռացնի: Սա է օրվա պատվիրանն ու հրամայականը:

Henaran.am-ին հաղորդում են ‘Ժառանգություն’ կուսակցության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ