26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխնախարարը չի հասկանում բողոքողներին

‘Քաղծառայության համար նախատեսված սոցիալական փաթեթը դեռ նոր է իրականացվում, եւ ես չգիտեմ այդ ինչ դժգոհություններ են, ինչ հիմնավորումներ են’,- այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով քաղծառայողներին հատկատցված սոցիալական փաթեթի շուրջ առաջացած դժգոհությունների մասին հարցին:

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթը հնարավորություն է ստեղծում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամներին  օգտվել մի շարք սոցիալական արտոնություններից:Փաթեթը յուրաքանչյուր աշխատակցի համար հանդիսանում է անկանխիկ գումար, և քաղծառայողը կարող է չորս ուղղություններով օգտագործել այդ փաթեթը, իսկ նրա համար համապատասխան վճարումներ կատարելու է համապատասխան հիմնարկի ֆինանսական կամ հաշվապահական վարչությունը: Փաթեթն իր մեջ ներառում է բժշկական ապահովագրություն, հիպոթեքային վարկի ամսական վճարի մարում, կրթության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, ինչպես նաև փաթեթից օգտվողների հանգստի կազմակերպում ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Բժշկական ապահովագրության տրամադրումն էլ ենթադրում է տարին մեկ անգամվա պրոֆիլակտիկ զննում: Յուրաքանչյուր աշխատակցին փաթեթով նախատեսված գումարը 132 հազար դրամ է տարեկան կտրվածքով:

Իսկ վերջերս Facebook սոցիալական ցանցում ստեղծվել էր ‘Բաց նամակ ՀՀ նախագահին եւ վարչապետին’ նախաձեռնող խումբը,  որոնց անդամների թիվը 1000-ից ավելի է: Նրանք  առաջարկում են կառավարության կողմից սոցիալական փաթեթի համար հատկացված 18 միլիարդ դրամը տրամադրել բազային աշխատավարձերի բարձրացմանը: Քաղաքացիներն իրենց անվստահությունն էին  հայտնել սոցիալական փաթեթին՝ այն անվանելով  ‘սոցիալական կուտ’, եւ գտնում են, որ փաթեթը միջազգային կազմակերպությունների ‘աչքերը կապելու’  համար է, այլ ոչ՝ քաղծառայողների:

Արտեմ Ասատրյանի խոսքով` դժգոհելու պատճառ չկա, քանի որ կտրոններ են տրամադրվում քաղծառայողներին, եւ քաղծառայողներն իրենք են ընտրում, թե որ ապահովագրական ընկերության միջոցով պետք է ձեւակերպեն իրենց բժշկական ապահովագրությունը:

‘132 հազար դրամից 52 հազարը պարտադիր է բժշկական պահովագրություն իրականացնելու համար, մնացածը`  իրենք պետք է որոշեն , թե ինչ նպատակով ծախսեն, հիպոտեկային գումարի մարում կլինի դա, թե ուսանողական վարկի մարում’,- ասաց Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ  համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պայմաններում այդ գումարը հատկացվում է, եւ չկա այլ մեխանիզմ: Նա հավելեց նաեւ, որ կան քաղծառայողներ, որոնք նպատակահարմար են գտնում այդ ամբողջ գումարը բժշկական պահովագրության խնդիրների վրա ծախսել:

‘Ծրագիրը դեռ նոր է իրականացվում եւ ես չեմ կարծում, թե արդեն կան բողոքներ’,- եզրափակեց Արտեմ Ասատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ