09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դպրոցականները երկու ամիս անվճար կարող են այցելել թատրոններ ու թանգարաններ

Երեւանի քաղաքապետարանի՝ թատրոններ ու թանգարաններ այցելելու դպրոցականների անվճար աբոնեմենտային ծրագիրը, որին աջակցում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այս տարի կրում է ‘Մշակութային գարուն’ խորագիրը:  Մարտի 2-ից հունիսի 2-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցների աշակերտները այցելելու են թատրոններ, Երեւան քաղաքի պատմության թանգարան, տուն-թանգարաններ, դպրոցականի ֆիլհարմոնիա:

Ծրագրի մեկնարկի օրը Երեւանի Կենտրոն վարչական շրջանի հիմնական դպրոցների 300 աշակերտները Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում դիտել են բուլղարացի դրամատուրգ Ստանիսլավ Ստրատիեւի ‘Ավտոբուս’-ը: Մարտի 2-ին մայրաքաղաքի աշակերտները աբոնեմենտային ծրագրով այցելել են նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոն եւ դպրոցականի ֆիլհարմոնիա:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ