26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Փարիզյան սուրճ”-ը գնորդ ունի

“Փարիզյան սուրճ”-ի տիրուհի  Վալերի Աշխեն-Գործունյանը եկող շաբաթվա վերջին կլինի Հայաստանում: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց տիկին Աշխենը: Նա շատ կարոտել է Հայաստանը, բայց  թերեւս երկար չի մնալու: Տիկին Գործունյանը Հայաստան է գալիս սրճարանի առքուվաճառքի հարցերով:

“ Գնորդ արդեն կա, ոչ օլիգարխ է, ոչ էլ քաղաքական գործիչ, ոչ էլ ճանաչված մարդ: Հասարակ բիզնեսմեն է, որ ուզում են պաշտպանել “Փարիզյանի” հոգին: Ես էլ կօգնեմ նրանց”,-ասաց գործարարը: Իսկ անձամբ ինքը Հայաստանում նոր բիզնես չի դնի:

“Երբ Հայաստանը լավանա` այդ ժամանակ: Կներեք, բայց ես լավատես չեմ որ դա կլինի մոտակա տարիներին”,-ասաց տիկին Գործունյանը

Հիշեցնենք, որ նա Հայստանից հեռացել է բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով: Նա ուներ չկատարած հարկային պարտավորություններ:

“ Ի սեր Աստծո, ես ընդհանրապես ոչ մի պարտք չունեմ:Իմ հարկային պարտավորությունները արել եմ 2009թ-ին, պարտքը 80 մլն դրամ էր, վճարեցինք: Այլ պարտքեր չունեմ: Դրա համար ես հանգիստ մտքով որոշում կայացրի եւ հեռացա”,-ասաց գործարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ