26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ ներքաղաքական կյանքում ես ճգնաժամ չեմ տեսնում: Կարծում եմ, որ կառավարությունը անցյալ տարի մի շարք կարևոր որոշումներ կայացրեց` կալանավորված անձանց ազատ արձակումը, ինչպես նաև Ազատության հրապարակի բացումը, որ այնտեղ խաղաղ ցույցեր և հանրահավաքներ անցկացվեն: Այդ մասին ‘Առաջին լրատվական’-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` խոսելով 2008թ մարտի 1-ից հետո երկրում հաստատված ներքաղաքական ճգնաժամի մասին:

Նա նշեց, որ անցյալ տարի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որը հույս է ներշնչում, որ դա հնարավորություն կտա հնարավորինս ազատ, արդար և արժանահավատ ընտրություններ անցկացնել:

Անդրադառնալով հայաստանյան ընտրություններին արեւմուտքի եւ Ռուսաստանի հնարավոր ազդեցությանը, դեսպանն ասաց, որ Հայաստան գալուց անմիջապես հետո փորձել է կապեր հաստատել բոլոր կուսակցությունների ղեկավարների և ընդհանրապես հասարակության տարբեր ոլորտների առաջնորդների հետ:

‘Կարծում եմ, որ մենք անկեղծ և բաց խոսակցություններ ենք ունեցել բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Այդ բոլոր առաջնորդները անկեղծորեն ինձ ասել են, և ես դրան հավատում եմ, որ ցանկանում են համագործակցել ԱՄՆ հետ բոլոր առանցքային ոլորտներում: Չնայած կարող են լինել որոշակի տարբերություններ կուսակցությունների միջև` հուսով եմ, որ կլինի նաև արդար մրցակցություն մայիսյան ընտրությունների ժամանակ, քանի որ արդար ընտրություններում մրցակցությունը դրական երևույթ է: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում կուսակցությունների միջև` ԱՄՆ հետ լավ հարաբերություններ, գործընկերություն հաստատելու իրենց ցանկության մեջ’,- ասել է Ջոն Հեֆերնը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ