20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետը ներկա է գտնվել Հենրիկ Իգիթյանին նվիրված գրքի շնորհանդեսին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում կայացած Հենրիկ Իգիթյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ‘Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը’ գրքի շնորհանդեսին:

Ռուսերեն եւ անգլերեն տարբերակներով հրատարակված գիրք-ալբոմում ներկայացված են թանգարանի հիմնադրման պատմությունը, ինչպես նաեւ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի նկարիչների ու քանդակագործների թանգարանում ցուցադրվող եւ արվեստասերներին դեռեւս անհայտ աշխատանքներ:

Շնորհանդեսի շրջանակում հյուրերը դիտել են նաեւ Հենրիկ Իգիթյանի մասին պատմող ‘Արվեստակիրներ’ փաստավավերագրական տեսաֆիլմը, որը ստեղծվել է արվեստագետի վերջին հարցազրույցի հիման վրա, որով էլ ամբողջացվում է Հենրիկ Իգիթյան մարդու, արվեստագետի եւ քաղաքացու կերպարը:

Արվեստագետի եղբայր, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, կարեւորելով թանգարանի դերն ու նշանակությունը հայկական մշակութային ժառանգության մեջ, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` 2011 թվականի տարեվերջին թանգարանի ջեռուցման անհատական համակարգի տեղադրման եւ արվեստի գործերի փրկության համար:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաեւ Հենրիկ Իգիթյանի ընկերներն ու նրա աշխատանքը գնահատող այլ արվեստագետներ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ