26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սարկոզին այսօր կհանդիպի հայ համայնքի հետ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր` Ֆրանսիայի ժամանակով 17.30-ին, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների  հետ` մեկ շաբաթ հետո այն օրվանից, երբ Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնեղ օրինագիծը, տեղեկացնում է “Armenia Today”-ը:

Սահմանադրական խորհրդի որոշումից անմիջապես հետո Նիկոլա Սարկոզին պատվիրել էր կառավարությանը օրինագծի նոր տեքստ ներկայացնել: Նախագահն ընդունել էր խորհրդի որոշումը տխրությամբ եւ հիասթափությամբ` նշելով, որ ցեղասպանության ժխտումը  ոչ միայն վիրավորանք է դրա զոհերի սերունդների համար, այլ նաեւ սպառնալիք` ֆրանսիական ժողովրդի համար:

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Սարկոզին չի հրաժարվում  հայ համայնքին տված իր խոստումից: Նա անընդունելի է համարում ցեղասպանության հերքումը եւ կարծում է, որ այն պետք է պատժվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ