26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լոռու մարզպետը սպանություն է իրականացնելո՞ւ. բաց նամակ ՀՀ նախագահին

Արթուր Նալբանդյան

“Ազատազրկման մեջ գտնվող Արմեն Ֆելիքսի Կիլինկարովին “Սեւան” ՔԿՀ-ից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով այնտեղ նրան սպանելու մտադրություն կա”:

Արմեն Կիլինկարովի մայրը` Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոց 30 շ. բն. 10-ի բնակիչ Ալվարդ Էվոյանը, այդ ամենում մեղադրում է նաեւ Լոռիի այժմյան մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ էլ. ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանին:

Կիլինկարովի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հանրային խորհրդին, արդարադատության նախարարին, հունական “Պատրիդա” ՀԿ-ին, “Գլոսսա” ՀԿ-ին եւ լրատվամիջոցներին:

“12.01.2012 թ. սպանեցին իմ կրտսեր որդուն`ազգությամբ հույն Գագիկ Ֆելիքսի Կիլինկարովին: Սպանությունը կատարել էին մի խումբ անձինք` խմբակային: Կատարված սպանությունը վերավորակավորվեց, իսկ կազմակերպիչները մնացին անպատիժ:

Սպանությունը կատարող անձանց հովանավորում էին Լոռիի այժմյան մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ էլ. ցանցի տնօրեն Աշոտ Շաքարյանը: Վերջիններիս բացեիբաց տարածած լուրերի համաձայն` քայլեր են ձեռնարկվում ազատազրկման մեջ գտնվող ավագ որդուս` Արմեն Ֆելիքսի Կիլինկարովին, Սեւանի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու եւ այնտեղ որդուս սպանելու ուղղությամբ: Ես բարոյապես իրավունք չունեմ կասկածելու նրանց տարածած լուրերի հավաստիությանը, քանի որ նրանք նախկինում սպառնացել եւ սպանել են կրտսեր որդուս:

Որպես որդակորույս մայր, համոզված եմ, որ արարքի հետեւում կանգնած նշված պաշտոնատար անձինք իրենց կապերի միջոցով կհասնեն իրենց նենգ նպատակին: Նրանց կազմակերպածն էր, որ խմբակային հանցագործություն կատարած անձինք դատապարտվեցին առանձին-առանձին տարբեր հոդվածներով: Սպասվելիք ծանր հանցագործությունը կանխելու եւ այժմ արդեն միակ որդուս` Արմեն Ֆելիքսի Կիլինկարովի, կյանքը փրկելու նպատակով խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկեք որդուս` օրենքով սահմանված անվտանգությունն ապահովելու համար:

Նշված պաշտոնատար անձինք Լոռիի մարզում ահ ու սարսափի մեջ են պահում բոլորին: Մինչ այժմ պարզված չէ, թե իրեղեն ապացույց հանդիսացող ատրճանակով, որն օգտագործել է Վասիլ Գագիկի Շահվերդյանը, նախկինկում կատարվել են այլ հանցագործությունները, թե ոչ եւ ձեռք բերման հանգամանքները:

Ունեմ մտավախություն, որ ազատազրկման վայրում կսպանեն նաեւ Վասիլ Գագիկի Շահվերդյանին եւ ինչպես Վ.Գ.Շահվերդյանի սպանությունը, այնպես էլ նրա զենքով նախկինում կատարված բոլոր հանցագործությունները կբարդեն որդուս` Արմեն Ֆելիքսի Կիլինկարովի վրա: Հուսով եմ` կտեսնեմ որդուս ողջ` մեկ տարի եւ յոթ ամիս հետո, երբ կլրանա նրա պատժի ժամկետը: Խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ Արմեն Կիլինկարովին այլ քրեակատարողական հիմնարկ չտեղափոխելու մինչեւ պատժի լրանալը: Հակառակ դեպքում Արթուր Նալբանդյանի եւ Աշոտ Շաքարյանի հանցավոր մտահաղացումը կիրականանա”,-ասված է նամակում:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին, ժամը 13:50-ի սահմաններում, Հյուսիսային համալսարանի Ալավերդիի մասնաճյուղի դիմաց, կրակոցներ են հնչել: Հհանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 24-ամյա Վասիլ Շահվերդյանը,  որի մոտ հայտնաբերվել է առանց գործարանային համարի “Բայկալ” ատրճանակ` պահունակով եւ մեկ փամփուշտով: Վերջինս ասաց, որ վրեժխնդիր է եղել:

Ալվարդ Էվոյանը Henaran.am-ի հետ զրույցում հրաժարվեց այլ մանրամասներ հաղրոդել: “Ամեն ինչ նամակում  գրել եմ, ավելացնելու բան չունեմ”,-ասաց նա: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը միջոցառման էր, բայց եւ այնպես խորհուրդ տվեց “հիմար ամեն բամբասանքի համար իրեն չանհանգստացնել”: “Դա հիմարություն է, նման բան լինել չի կարող”,-ասաց մարզպետը:

Աշոտ Շաքարյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը կապ չունի ոչ մի բան հետ: “Տղա ջան, մոռացիր այս համարը, հաջորդ անգամ չզանգես…”,-սպառնացԱլավերդու էլցանցի պետը լսափողի մյուս կողմից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ