26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանի ընտրությունների հայաստանյան դասերը

ՌԴ-ում տեղի ունեցած քաղաքական զարգացումներում նախընտրական իրավիճակն ավելի հետաքրքիր է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: “Անվտանգության եւ կայունության պուտինյան խոստումները ՌԴ համար բավարար չեն”,-նշեց բանախոսն ու ու հետաքրքրական համարեց, որ Ռուսաստանի ընդդիմությունը, որը թեեւ քաղաքականապես ազդեցություն չունի, միավորված է միայն Պուտինի դեմ պայքարի համար եւ տարանջատված մյուս խնդիրներում:

ՌԴ ընտրությունների դասը Հայաստանի համար,  ՀՀ համար ազդեցությունը Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ կլինի այն, որ հասարակական պահանջը` փոփոխությունների գնալու, շատ վտանգավոր է անտեսել: Քաղաքագետի խոսքով, մեր ընտրությունները շատ ավելի կարեւոր են լինելու:

”Մայիսյան ընտրությունները ՀՀ պատմության մեջ ամենակարեւորը պետք է լինեն, պետք է լինեն լավագույն ընտրությունները: Դրա ակնկալիքները մեծ են թե երկրի ներսում, թե դրսում” ,-նշեց Ռիչարդ Կիրակոսյանը : Հայաստանի համար մյուս դասը ՌԴ ընտրություններից, նրա կարծիքով, պետք է լինի Արեւմուտքի ռեակցիան ՌԴ ընտրությունների նկատմամբ:

Նրա խոսքով, տարածաշրջանին բնորոշ ընտրակեղծիքները` լցոնումները, կարուսելը եւ այլն, միջազգային լայն արձագանք չառաջացրին, որովհետեւ միջազգային հանրությունը կամ Արեւմուտքը ՌԴ դեմ մեծ լծակներ չունի: Քաղաքագետը հետաքրքրական համարեց, որ ՌԴ-ում դեկտեմբեր- հունվար ամիսների 100  հազարանոց ցույցերին ընտրություններից հետո հաջորդեցին շատ ավելի փոքրաքանակ ցույցեր, ինչը ցույց է տալիս, որ եւ միջազգային հանրությունը, եւ  հանրությունը ընդունում են Պուտինին:

“ՀՀ համար իրական դասերը ռուսաստանյան  ընտրություններից նրանք են, որ Պուտինի դեմ ի հայտ եկավ լուրջ ընդդիմություն եւ դժգոհություն, բայց բավական թույլ արեւմտյան արձագանք: ՀՀ իշխանությունը սա չպետք է վերլուծի եւ համարի, որ նույնը կլինի նաեւ Հայաստանում, որովհետեւ ՀՀ իշխանությունները ավելի բարձր ստանդարտի համար պատասխան կտան , քան Պուտինը:

ՀՀ նախագահն ու վարչապետն անձամբ են խոստացել լավ ընտրություններ ունենալ ՀՀ -ում:Լավ ընտրությունները պատիվ պետք է լինեն նրանց խոսքի համար”,-եզրափակեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա հավելեց, որ ՀՀ ընտրությունները վերաբերում են մի նոր “իրական ու սաստկացող” կոնֆլիկտի,  որը տեղի չի ունենում իշխանություն –ընդդիմություն դաշտում, այլ տեղի է ունենում հենց իշխանության` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ