15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: Ցրտահարություն

Հոկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը: Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C: Միջին […]

Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, […]

Վերջին ձյունը սպանեց ծաղկած ծիրանենին /վիդեո/

Ցրտահարությունից հետո որոշ մարզերում գյուղացու կրած վնասն ահռելի է: Որոշ  հատվածներում ծաղկած ծիրանենիների ծաղիկներն արդեն ամբողջապես սևացել են, ինչը խոսում է  ցրտահարվածության մասին:  Հանրապետության  որոշ հատվածներում երեկ ձյուն տեղաց: Օդերեւութաբանները հույս են հայտնում, որ սա վերջին ձյունն է: Այսքանից հետո հուսալ, որ բերքը կպահպանվի, թերևս անհնար է: Անդրադառնալով այս թեմային՝ «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ […]

Ցրտահարության հետևանքները

Նախնական տեղեկություններ հանրապետության տարածքում 2016թ մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարության հետևանքների մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից: Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական  դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը: Արարատի մարզ Արարատի տարածաշրջան  –  նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ […]

Գյուղնախարարը` ցրտահարության դեմ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում`   ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարները, նախարարության, գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների  և մարզպետարանների մասնագետները: Տեղերում այգեգործները հիմնականում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին կատարել  մասնագետների կողմից տրված ցուցումներին համապատասխան`  սպասվող ցրտահարության հետևանքները մեղմելու […]

Ծիրանի բերքի զգալի մասը վնասվել է. Գյուղնախարարություն

Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական  ջերմաստիճաններ: Հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչև -6Օ, հողի մակերևույթին` -70) և Մերձավանի (-50 օդում, հողի մակերևույթին` -6Օ) օդերևութաբանական կայաններում: Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է  Էջմիածնի  և Մասիսի տարածաշրջանների […]

Ցրտահարության մեծ վտանգ կա. փոխնախարարը խորհուրդ է տալիս

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն  այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ սպասվող ցրտահարությունը  անակնկալ չէ: Փոխնախարարը նշեց, որ Արարատյան դաշտի առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում , բայց կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում: «Կան  հնարավոր  միջոցներ, տարբերակներ, որոնք կարելի է կիրառել և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները։ Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, […]

Օդերևութաբանները ահազանգում են` վտանգավոր է

Օդերևութաբանները տեղեկացնում են, որ առաջիկա 3-4 օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Այս հանգամանքը, բնականաբար, վտանգավոր է գյուղատնտեսության համար, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրապետության որոշ հատվածներում ծիրանենին արդեն ծաղկել է:  Օդերևութաբաններն ահազանգում են. ցրտահարության վտանգ կա: ‹‹Դեռ վաղ է ասել, թե ցրտահարություն կլինի: Անցած ու նախանցած տարի օդերևութաբանները որևէ կարծիք չէին արտահայտում, բայց […]

Ցրտահարության մեծ վտանգ կա

Գյուղացիները իրենց հույսը կապում են հողի ու դրանից ծնվող կարիքների հետ: Իսկ եթե եղանակային պայմաններն անհաճո են լինում, գաղտնիք չէ՝ հույսերն ի դերև են ելնում: Այս տարի ցրտահարության վտանգ կա: Այս մասին այսօր  «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Այս տարի ցրտահարության հավանականությունը 80-90 տոկոս է: Եղանակն այսպես չպետք […]

Խորհուրդներ հողօգտագործողներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողների համար հանդես է եկել խորհրդատվությամբ: Հանրապետությունում շարունակաբար դիտվող և առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների և նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում: Ներկայումս` նաև գիշերային ժամերին գրանցվող բարձր ջերմաստիճանի արդյունքում Արարատյան հարթավայրում, հյուսիս-արևելքում, Մեղրու տարածաշրջանում,Վայոց ձորի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում պտղատու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ