18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: Արամ Մանուկյան

Ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց. «Հիշեք այս օրը, մենք ոչ միայն ստիպելու ենք ՀՀ-ի իշխանություններին, այլ ստիպելու ենք նաև Ադրբեջանի իշխանություններին, որ խաղաղություն բերեն Անդրկովկասին։ Հիշեք այս օրը՝ մոտ է լինելու խաղաղության հաստատումը մեր երկրում և տարածաշրջանում։  Այսօր դրական, ոգևորող բաներ եմ ասելու, ոչ մեկի այգին քար չեմ ուզում գցել»,-ասաց […]

Այս իշխանությունների հետ անգամ մատաղ ուտելու չեմ գնա. Արամ Մանուկյան

Խորհրդարանական ընտրություններին Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ինչպես գիտենք, մասնակցում է խաղաղության ծրագրով: Այս ծրագիրը քննադատության արժանացավ շատ ուժերի, քաղաքական գործիչների կողմից: Չնայած Hearan.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ ծրագիրն աստիճանաբար ավելի ու ավելի է ընդունվում և հասարակության, և ընտրողների, և այլ քաղաքական ուժերի կողմից, ովքեր, իհարկե, համարձակություն ունեն: Այսօր […]

Ձեզ մեծ խոստումներ ու փող տվողին մի´ ընդունեք. Արամ Մանուկյան

«Ժողովո´ւրդ ջան, մի´ բողոքեք, որ խորհրդարանում անգրագետ պատգամավորներ կան, որոնց պատճառով զոհեր ենք ունենում, գռփում են, թալանում են, երիտասարդները արտագաղթում են Ռուսաստան»,-այսօր Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ ժողովուրդը մի անգամ ընտրակաշառք է վերցնում` 10-20 հազար դրամ, ապա 5 տարի գլխին է տալիս: «Նաեւ ժողովրդի […]

Դա խնդիր չէ, ցանկության դեպքում այդտեղ էլ կառաջադրեինք. Արամ Մանուկյան

«Դա խնդիր չէ, ցանկության դեպքում այդտեղ էլ կառաջադրեինք հանձնաժողովի ներկայացուցիչներ, սակայն այդ տեղամասերում, որտեղ չունենք հանձնաժողովի անդամներ, փոքր տեղամասեր են»,-Henaran.am-ին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով ԿԸՀ-ի հայտարարությանը, որ ՀԱԿ-ը նշանակումներ չի կատարել 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: «Այն տեղերում, ուր չենք նշանակել հանձնաժողովի անդամներ, այդ բացը վստահված անձանց ու դիտորդների միջոցով կլրացնենք»։ Ըստ ԿԸՀ […]

Ամաչում էի, որ մարտի 8-ին եմ ծնվել, գիտեի, թե դա ամոթ է. Արամ Մանուկյան

«Մարտի 8-ին պետք է շնորհավորել մեզ, որ վայելում ենք այն երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը հենց դուք եք», – այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից կազմակերպած «Կանայք հանուն խաղաղության» միջոցառման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, թե առաջադեմ աշխարհում կանանց դերն աճում է ամեն վայրկյան։ Իսկ ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանն էլում ծնունդն […]

Սպառնում են մարդկանց, ահաբեկում. Արամ Մանուկյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ Արաբկիրում խորհրդարանական ընտրությունները կողծելու փորձեր են արվում: «Արաբկիրում այլանդակություն է տեղի ունենում, այլանդակություններ մի ամբողջ ծավալ ընտրատեղամասերից տեղափոխել են նախընտրական շրջան»,-այսօր ԱԺ ճեպզրույցների ժամին հայտարարեց նա: «Սպառնում են մարդկանց, ահաբեկում և այլն: Մի մեսիջ եմ ուզում հասցնել հասարակությանը, որ ինչ էլ խաբեն, ասեն, թե բրնձի հատիկ ծրարի մեջ պիտի […]

Արամ Մանուկյանը կառաջադրվի Արաբկիրում

Հայ ազգային կոնգրեսը ռեյտինգային համակարգի հետ կապված խնդիրներ չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Որևէ պրոբլեմ չունենք, մենք ճանաչված ենք, մենք ընդունված ենք, մեր ցուցակում ընդգրկված են մտավորականներ, գիտնականներ, համարձակ մարդիկ»: Արամ Մանուկյանը հայտնեց նաև, որ Արաբկիրում է առաջադրվելու: Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ իրենց […]

Հուսով եմ Վանո Սիրադեղյանը հետևում է. Արամ Մանուկյան

 ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարի ժամանակ ՀԱԿ  փոխնախագահ Արամ Մանուկյանը հույս հայտնեց, որ ուղիղ եթերը հասու է նաև Վանո Սիրադեղյանին. «Հուսով եմ, որ մեր ուղիղ եթերը հասու է նրան, ու նա հետեւում է մեր աշխատանքներին»: Դահլիճը ծափերով  արձագանքեց: Արամ  Մանուկյանը նաեւ նշեց, որ դահլիճում են գտնվում Մարտի մեկի զոհերի ու բանակում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները. «Մեր զորակցություն ենք […]

Պավլիկ եւ Արամ Մանուկյանները բուժզննում են անցել

«Սասնա ծռեր» խմբի անդամներ, հայր ու որդի Պավլիկ եւ Արամ Մանուկյաններն երեկ բուժզննում են անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ «Ըստ բժիշկների՝ Մանուկյանների ոսկորների սերտաճումն ու մյուս հյուսվածքների ապաքինումն ընթանում են նորմալ: Թե Պավլիկը, թե Արամը, առանձնապես գանգատներ չունեն»,- գրել է փաստաբանը։  

Որ սա լինի մեր երկրի վերջին անկախությունը. Արամ Մանուկյան (վիդեո)

ՀՀ անկախության հռչագիրը ընթերցած Արամ Մանուկյանն այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին նախ նվիրեց ՀՀ անկախության 25-ամյակ փաստաթղթերի ժողովածուն, ապա ներկայացրեց անկախության հռչակագրում եղած դրույթները: Հետհայացք գցելով անկախ 25 տարինեին` ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց՝ Աստված մեր ժողովրդին խելք ու ուժ, կամք ու համառություն տա, որ սա լինի մեր երկրի վերջին անկախությունը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ